Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դուբայում հանդիպում եղել է, այո, բայց ես կորոշեմ՝ երբ ու ինչպես խոսել. Արթուր Վաեցյան

Դուբայում հանդիպում եղել է, այո, բայց ես կորոշեմ՝ երբ ու ինչպես խոսել. Արթուր Վաեցյան
16.12.2020 | 18:22

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները դեկտեմբերի 15-ին հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Նիկոլ Փաշինյանին փոխանցած ծրարի հետ կապված միջադեպի մասով ի՞նչ ասելիք ունի: Ի պատասխան՝ Վանեցյանը նախ նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած տեղեկությունները հրապարակելը կոռեկտ չէ, ապա շարունակեց՝ անձմաբ կորոշի՝ երբ ու ինչ ծավալով ինֆորմացիա հրապարակել:


«Երկու տարի առաջ, երբ հրաժարական տվեցի, բոլորը մտածեցին, թե Վանեցյանն ընդամենը «Կանգ առ»-ի կոչ է անում իշխանություններին, այնինչ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջիններից եմ եղել: Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ որպես ԱԱԾ տնօրեն՝ ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես ասած, օպերատիվ կապը, դրա մասին բազմիցս խոսվել է։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Այսօր հարուցված է քրեական գործ՝ պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով: Այդ գործի մեջ հստակ նշված է, որ որոշ անձինք ազդել են պատերազմի ելքի վրա։ Ուրեմն՝ այդ գործի շրջանակներում կիրականացվի քննություն, կտրվեն պատասխաններ պատերազմի, դրա սկսվելու ու ընթացի վերաբերյալ»:


Հիշեցնենք, որ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանն է եղել այն միջնորդը, որը Դուբայում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայից ծրար է վերցրել ու փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ